Աշնան վերջին տերևը…

Հերթական բաց դասն էր 3-րդ դասարանում:Աշնան վերջին տերևը ամփոփիչ դասին սովորողները մեկ անգամ ևս կիսվեցին աշնանային գույների,պատկերների,բառակապակցությունների հեքիաթային տպավորությամբ, շարահյուսորեն վերլուծեցին նախադասություններ ,շարադրեցին , գովաբանեցին և տխրեցին վերջին տերևի << ճակատագրով >> …Դասվար Լ. Մինասյան

До свидания осень…

23.11.2018 г. в нашей школе состоялся праздник под заголовком ” До свидания, осень ” Ученики с большим удовольствием подготовили стенгазету, прочитали стихотворения великих русских классиков об осени, а украсили праздник песнями и плясками. Руководитель: учительница русского языка А.Андреевна.

Ֆուտբոլ- 2018

2018 թ նոյեմբերի 20-ին հերթական ֆուտբոլային խաղն էր Հրանտ Ոսկանյանի անվան Կապանի թլվ 12 հիմնական դպրոցում:Աշնանային բերկրալի օրվա ջերմացնող արևն իր ներկայությամբ զոդում էր թիմակիցների միակամությունը, մտքերի և գործողությունների ներդաշնակությունը:Ֆուտբոլը կրկին մասսայականություն է վայելում Բարաբաթում թաղամասում:Մարզադաշտը կարգավորված է, վերականգնված, ներկված ու ցանցապատ են դարպասները, սահմանագծերը :Մասնագետի ներկայությունն ու գնդակների առատությունը ոգևորիչ էր՚. . . Հերթական անգամ նվերների հարցում մեզ օժանդակեց ՎՎ Կապանի զարգացման ծրագիրը , որի համար հայտնում ենք մեր երախտագիտությունը: Դպրոցի տնօրեն Ա.Ավանեսյան:

Երեխաների իրավունքներ և բռնությունների կանխարգելում

Դասընթացը,որ վարում էր Մանկական կենտրոնի տնօրեն Մայա Միրզոյանը, վերաբերվում էր երեխաների իրավունքներին և այն գիտակցումին, որ հանդուրժողականության, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի,համագործակցային հմտությունների դասավանդումը անհրաժեշտ է իրականացնել շարունակաբար. . .Հարաճուն արժեքների ձևավորումը կտանի բռնությունների կանխարգելմանը, բռնությունը մերժող հասարակության կայացմանը: Սովորողները յուրացրեցին հանդուրժողականության բանաձևը.1.Այն գիտելիք է՝ ինչ գիտենք մենք միմյանց մասին: 2.Այն վերաբերմունք է՝ ինչպես ենք մենք հասկանում ուրիշներին:3. Այն վարքագիծ է՝ ինչպես ենք վարվում միմյանց նկատմամբ: Մի խոսքով հանդուրժողականությունը մարդկային արժեքները նշմարելու իմաստությունն է և նրանց հանգույն գործելու ունակությունը . . . Դասընթացավար Մ՚.Միրզոյան Դպրոցի տնօրեն Ա. Ավանեսյան:

Այցելություններ թանգարաններ և պատկերասրահներ

Մեդիագրագիտության շաբաթ

Նոյեմբերի 5-9-ը Կապանի թիվ 12 հիմն. դպրոցում անցկացվեց մեդիագրագիտության դասեր, դիտում-քննարկումներ, խաղեր, որի նպատակը գրագետ մեդիա սպառող պատրաստելն էր: Ուսուցիչներ՝ Թ. Դանդանյան, Ն. Սարգսյան: