Ամանորյա տոնական միջոցառում. . .

Կապանի թիվ 12 հիմնական դպրոցում շարունակվում են հնչել տոնական ղողանջները: Մեր փոքրիկ ու ջերմ օջախը կրկին լցվել է մանուկների ուրախ կանչերով, հեքիաթային լույսերով,սրտաբուխ մաղթանքներով և հրաշքի սպասումով. . .Բարին ընդ Ձեզ, սիրելիներս . . . Բարու սերմնացաններ դարձանք՝հեքիաթային չարի ու բարու կերպարների անզուգական բեմադրությամբ միջոցառումը դարձյալ ճանաչողական էր, ուսուցանող, իսկ միջավայրը՝զարգացնող; ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ. . .

Սպորտլանդիա ծնողների մասնակցությամբ

11.12.2018 թ. Հր.Ոսկանյանի անվան Կապանի թիվ 12 հիմն. դպրոցի մարզասրահում անցկացվեց սպորտային միջոցառում 1-ից 5-րդ դասարանների միջև : Նպատակն էր առարկայական ստուգատեսում հայտնաբերված թերությունների, ձեռքբերումների , հաջողությունների գնահատումը մասնագիտական հանձնախմբի կողմից : Սպորտային այս տոնին իրենց ակտիվ մասնակցությամբ հանդես եկան նաև ծնողները ՝ միահամուռ,հետևողական աշխատանքի <<պտուղները համտեսելու>> միտումով : Հաղթողները արժանացան մեդալների, պատվոգրերի և հուշանվերների : Կազմակերպիչ Լ.Թաթարյան , Դպրոցի տնoրեն Ա.Ավանեսյան :

Սպիտակի երկրաշարժ — 30

30 տարվա ցավը նորից մորմոքեց բոլորին, այն գիտակցությամբ,որ ապրողներս պիտի շարունակենք իրականացնել նահատակվածների սուրբ երազանքները, փոխարինենք նրանց, ամոքենք կորստի ցավը և փյունիկի նման վեր հառնենք՝ ապրելու և ապրեցնելու հստակ որոշմամբ : Մեկ անգամ ևս խնկարկեցինք Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը, արձագանքեցինք Շիրակի մարզպետի <<Գյումրին առանց տնակների>> կոչին և միասնաբար ՝ աշակերտների, ուսուցիչների, աշխատակիցների կողմից 1570025820780100 հաշվին փոխանցեցինք մեր համեստ հանգանակությունը :

Բեմականացում տարրական դպրոցում

2018թ. նոյեմբերի 30-ին <<Հր. Ոսկանյանի անվ. Կապանի թիվ 12 հիմն. դպրոց>> ՊՈԱԿ-ի տարրական դպրոցի սովորողները ներկայացան <<Անտառի բնակիչները>> երաժշտական բեմականացմամբ: 2-րդ և 3-րդ դասարանցիներից կազմված խումբը հրաշալի ներկայացրեց ձմռան ցրտին յուրաքանչյուր անտառաբնակի կենդանական վարքը: Դասվար՝ Լ. Մինասյան: Տնօրեն՝ Ա. Ավանեսյան:

Տեխնոլոգիա I դասարանում

Կապանի թիվ 12 հիմնական դպրոցի առաջին դասարանում դասալսում էր՝ սկսնակ մասնագետին մեթոդական օգնություն ցուցաբերելու նպատակով:Նախ խոսվեց սեղանի շուրջը երեխաների ճիշտ պահելաձևից , վարքի մշակույթից, նպատակահարմարությունից: Ապա օրիգամայի, թղթի հետ աշխատանքի, սոսնձելու հնարամտությունից:Աշխատանքները մեկը մյուսից լավն էին: Ամենակարևորը՝ բոլորն էլ սիրով աշխատեցին՝ պահպանելով անվտանգության կանոնները: Դասվար՝ Շ. Մնացականյան: Դպրոցի տնօրեն՝ Ա. Ավանեսյան: