Հիշում ենք և պահանջում

2017թ. ապրիլի 25-ին Հրանտ Ոսկանյանի անվան Կապանի թիվ 12 հիմնական դպրոցում տեղի ունեցավ խնկարկման և խոնարհման միջոցառում: Նախ զեկուցումով հանդես եկավ դպրոցի տնօրեն Ա. Ավանեսյանը, ապա դպրոցի բարձր դասարանի սովորողները ներկայացրեցին եղեռնի ողջ պատմությունը՝ գնահատականներ տալով և նաև ոգեկոչելով ապրողներին՝ իրենց բարի, աշխատասեր, նպատակասլաց կյանքով շենացնեն մայր հայրենին, հզորացնեն հայրենիքը: Միջոցառումը բազմախորհուրդ էր, բազմաբովանդակ և ուսանելի:

Հացը մեր ինքնությունն է

2-րդ դասարանում տեղի ունեցավ բաց դաս մայրենիից : Դասվար Կ. Հովակիմյանը նկարաշարքի օգնությամբ ներկայացրեց հացի անցած ճանապարհը, ապա երեխաները ցուցադրեցին հացի ստացման գործընթացը: Ապահոված էր դասի կրթական, ակադեմիական և իհարկե դաստիարակչական նպատակները՝ սերմանելով վերաբերմունք ազգային արժեքների՝ հատկապես հացի նկատմամբ: Դասն անցավ արդյունավետ:

Սուրբ Զատիկ

 

14.04.2017թ-ին Հրանտ Ոսկանյանի անվան Կապանի թիվ 12 հիմնական դպրոցում <<Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին ընդառաջ>> խորագիրը կրող միջոցառմանը պատմության ուսուցչուհի Շուշանիկ Մուրադյանը ներկայացրեց Մեծ պահքի խորհուրդը՝ նշելով ավագ շաբաթվա օրերը: Աշակերտները աղոթեցին, հիշեցին 5 տաղավար տոները: Միջոցառումը եզրափակվեց ձվախաղով: Շնորհավոր Սուրբ Զատիկ: Քրիստոս հարյավ ի մեռելոց, Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի:

Գարնան հանդես

24.03.2017թ. Կապանի թիվ 12 հիմնական դպրոցի դահլիճում տիրում էր ջերմ ու բարի մթնոլորտ: Կրկին անգամ հյուր էին եկել մայրիկները: Մեծարանքի, գնահատանքի բազում խոսքեր լսվեցին մայրիկների մասին, հեղեղելով գարնանաբույր ծաղիկների գույներով ու ժպիտներով: Օրն անցավ ուրախ և անկրկնելի…

Հաղթանակներ

Հրանտ Ոսկանյանի անվան Կապանի թիվ 12 հիմնական դպրոցի 5-րդ դասարանի աշակերտ Նոյ Անտոնյանը 18.03.2017թ. մասնակցեց արցախյան հերոսամարտի մասնակից, դինամոյական Ս.Գևորգյանի անվան հուշամրցաշարին՝ քիք-բոքսինգ մարզաձևից և գրավեց պատվավոր I տեղը: Շնորհավորում ենք…