Սպորտային մրցումներ

2018 թ. ապրիլի 26-ին Կապանի թիվ 12 հիմն . դպրոցի 6- 9-րդ դասարանների սովորողները դպրոցամերձ մարզադաշտում իրականացրեցին մրցումներ ֆուտբոլ մարզաձևից Թիմերում ընդգրկված էին նաև 8-րդցի Մարիամն ու 9-ի Հակոբյան Շուշանը : Հիանալի օր էր՝ ազնիվ նկրտումներով , արևաշող ու հոգեթով միջավայրով , ուր իշխում էր մարտական տրամադրությունը և անկոտրում կամքը . . . Կազմակերպիչ՝ Լ . Թաթարյան

«Տեխնոլոգիա 2-րդ դասարանում»

19.04.2018թ. Հրանտ Ոսկանյանի անվան Կապանի թիվ 12 հիմնական դպրոցի 2-րդ դասարանում տեխնոլոգիայի ինտեգրված դասը <<Մանածագործական նյութերով աշխատանքներ>> թեմայից <<Ջայլամ>>-ն էր: Նախապես պատրաստված վահանակներին նախ հարմարեցրին ետնագույնը, ապա կազմեցին օրվա աշխատանքի պլան. 1. ընտրել մանածագործական նյութերը և տեսակավորել 2. ընտրել գույները, չափերը 3. վահանակներին ուրվագծել նկարը 4. սովորել հյուսել 5. պատրաստել ջայլամը 6. անձնական ցուցահանդես բացել դպրոցում:Ամրապնդվեց աշխատանքի պարզ պլան կազմելու կարողությունը:                                                                                                                                                                                   Դասը վարեց Ա.Մարտիրոսյանը

Բաց դաս մայրենիից 2-րդ դասարանում

2-րդ դասարանում կայացավ բաց դաս մայրենիից: Դասի թեման <<Երևան>>-ն էր ,նպատակը՝ճանաչելի դարձնել քաղաքամայր Երևանը , կարևոր շենքերն ու շինությունները ,զարգացնել լեզվական գիտելիքները , հարստացնել բառապաշարը:Դասի դաստիարակչական կողմն ապահովված էր՝ ձևավորվեց հայրենասիրության , ազգային արժեքների նկատմամբ վերաբերմունք;Դասին առկա էր ինքնուրույն աշխատանքի տարրերը: Դասն անցավ արդյունավետ . . . Դասվար Լ. Մինասյան:

Ինտեգրված բաց դաս

19.04.2018 թ.Կապանի թիվ 12 հիմնական դպրոցում ինտեգրված բաց դաս- միջոցառում էր : Ինտեգրումը կրկնակի էր՝ ԿԱՊԿՈՒ սովորողների ընդգրկումը ընդհանուր աշխատանքում և Մայրենի ու Կերպարվեստ առարկաների նպատակների , խնդիրների միավորումը: Դասի փուլերը տրամաբանորեն շաղկապված էր , դասաժամը՝ հագեցած :Ստեղծվել էր ներառարկայական և միջառարկայական կապեր՝ մայրենիից,ֆիզկուլտուրայից, կերպարվեստից, երաժշտությունից, բարեկիրթ վարքից: Տարվա եղանակների մասին հասկացություններն ու եզրույթները մատուցվեց և պարզաբանվեց հիմնավոր, մատչելի: Գնահատումը չուշացավ:Կազմակերպիչ Լ.Հարությունյան-հատուկ մանկավարժ

Առարկայական մրցույթներ 1-4-րդ դասարաններում

Դպրոցում իրականացվեց առարկայական մրցույթ ֆիզկուլտուրա առարկայից: 1-ին -4-րդ դասարանցիները ,ելնելով իրենց տարիքային առանձնահատկություններից, մրցեցին չորս մրցաձևերում: Նպատակն էր առողջության ամրապնդումը , կեցվածքի ձևավորումը, մտավոր և ֆիզիկական աշխատունակության կապի ամրապնդումը : Դպրոցը լիովին ուշադրություն է դարձնում սովորողների առողջ ապրելակերպին՝ մաքուր օդում պարտադիր առավոտյան լիցքային վարժությունները , մրցույթները , սպորտլանդիաները , էքսկուրսիաները , <<Տաք սնունդը>> , հիգիենիկ կանոնների պահպանումը նպաստում են դրան . . . Սերն ու ոգևորությունը առկա էր ,հաղթողները պարգևատրվեցին : Կազմակերպիչ Լ. Թաթարյան

Բաց դաս՝ երկրաչափությունից

2018թ. ապրիլի 12-ին Հրանտ Ոսկանյանի անվան Կապանի թիվ 12 հիմնական դպրոցի VII դասարանում տեղի ունեցավ բաց դաս՝ երկրաչափություն առարկայից (ուղղանկյուն եռանկյուն բաժնից):
Դասին ապահովված էր դասի կրթական, դաստիարակչական և զարգացնող նպատակները:
Ուսուցչուհի ՝Թամարա Դանդանյան…

Ապրիլի 7

07.04.2018թ. Հրանտ Ոսկանյանի անվան Կապանի թիվ 12 հիմնական դպրոցում տեղի ունեցավ մայրության և գեղեցկության համահայկական տոնին նվիրված միջոցառում: Աշակերտները սիրո ջերմ զգացմունքով լցված երգեր ու բանաստեղծություններ նվիրեցին իրենց մայրերին, ուսուցչուհիներին: Օրը տոնական էր, գունեղ, պայծառ: Տոնի առիթով ուսուցչուհիները տնօրինության կողմից արժանացան շնորհակալագրերի: Կազմակերպիչ՝ Լ. Մինասյան:

ՄԵՐ ՄԵԾԵՐԸ

05.04. 2018թ. Հր. Ոսկանյանի անվան Կապանի թիվ 12 հիմնական դպրոցում տեղի ունեցավ բաց դաս-միջոցառում՝ նվիրված տաղանդավոր արևմտահայ երգիծաբան Հակոբ Պարոնյանի կյանքին ու ստեղծագործությանը: Կազմակերպիչ՝ Ս. Միքայելյան