Այցելություն հուշահամալիր

2018թ. մայիսի 19-ին դպրոցականները այցելեցին Բաղաբուրջի հուշահամալիր, որտեղ թաղված են նաև Գ. Նժդեհի մասունքները: Այցի նպատակն էր ճանաչել սեփական երկիրը, հերոսներին, թերթել պատմության էջերը:Այցելության ժամանակ բարաբաթումցի մի շարք երիտասարդների հետ սովորողները իրականացրեցին հուշաղբյուրի տարածքի մաքրման և բարեկարգման աշխատանքներ: Ի ուրախություն բոլորիս գտնվեց հուշաղբյուրի երկրորդ ծորակը սնուցող աղբյուրի <<ակնը>>, որի վերականգնման աշխատանքները կիրականացվի մասնագետների օգնությամբ: Օրն անցավ արդյունավետ: Կազմակերպիչ՝ Ա. Մարտիրոսյան:

Բաց դաս մաթեմատիկայից

2018թ. մայիսի 17-ին 2-րդ դասարանում բաց դաս էր մաթեմատիկայից: Զարգացնող միջավայրը , ուսուցչի անհատական աշխատանքը, սովորողների նպատակասլացությունը հիացրեցին բոլորին: Դասը տպավորիչ էր: Դասվար՝ Լ. Մինասյան: Մեթոդմիավորման նախագահ ՝ Ռ. Պապյան:

Սպորտլանդիա նվիրված ՀՀ և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին

2018թ. մայիսի 18-ին Կապանի թիվ 12 հիմնական դպրոցում սպորտային միջոցառում էր ՝ նվիրված ՀՀ և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին: Թիմերը՝ <<Ղարաքիլիսա>>-ն և <<Սարդարապատ >>-ը վստահորեն իրականացրեցին իրենց վրա դրված պարտականությունները՝ թիմային ամուր կամք ցուցաբերելով: Թիմերը և ակտիվ մասնակիցները պարգևատրվեցին պատվոգրերով և հուշանվերներով : Օրն անցավ հուզիչ… Ուսուցիչ՝ Լ. Թաթարյան:

Այցելություն Բարաբաթումի հուշահամալիր

2018թ մայիսի 10-ին Հրանտ Ոսկանյանի անվան Կապանի թիվ 12 հիմնական դպրոցի սաները ուսուցիչների և դասղեկների հետ միասին այցելեցին Բարաբաթումի հուշահամալիր ՝ ի հիշատակ Հայրենական Մեծ պատերազմում զոհված 33 բարաբաթումցիների, մասնակիցների,Արցախյան պատերազմում զոհվածների ոգեկոչման:Հայրենասիրությունն և ռազմահայրենասիրությունը դպրոցի համար կարևորագույն ուղղություներից մեկն է: Արժեքային համակարգը ձևավորվում է հենց այս տարիքում: Օրն անցավ արդյունավետ: Դպրոցի տնօրեն ՝ Ա. Ավանեսյան:

 

Առողջ ապրելակերպ

2018թ մայիսի 14-ին Հրանտ Ոսկանյանի անվան Կապանի թիվ 12 հիմն. դպրոցի երրորդ դասարանում տեխնոլոգիայի ժամ է: Նախ ուշադրություն դարձրեցին սննդամթերքի նշանակությանը մարդու կյանքում`սնվելու ռեժիմին, օգտակար նյութերի, վիտամինների առկայությանը: Միջառարկայական կապերն ապահովված են , աշխատանքային պայմանները՝ զարգացնող միջավայրը նույնպես: Ընթացքում խոսվեց հացի կարևորության և ազգային հացի` լավաշի որակական հատկանիշների, խնամքով վերաբերվելու և սրբորեն պահպանելու մասին: Սովորողների մեջ բիզնես մտքեր առաջացան`աշխատանքը պլանավորել էին վերջում շահույթ ունենալու ակնկալիքով:

Գրավորներ տնօրենության կողմից

2018թ. ապրիլի 5-ից մայիսի 5-ը 2-րդ -ից 9-րդ դասարաններում տրվեց տնօրենության կողմից գրավոր թեմատիկ աշխատանքներ՝<<Հայոց լեզու>>, <<Մաթեմատիկա>>, <<Ռուսաց լեզու>>, <<Անգլերեն>> առարկաներից: Արդյունքները ամփոփվեց, որոշվեց որակի և առաջադիմության ցուցանիշները , համեմատվեց առաջին կիսամյակի արդյունքների հետ:

Այբուբենի տոն

2018թ . մայիսի 5 -ին Հրանտ Ոսկանյանի անվան Կապանի թիվ12 հիմնական դպրոցում հերթական, պլանավորված տոնն էր՝ Այբուբենի տոնը: Գրաճանաչ է դարձել մեր առաջին դասարանցին՝ Բարաբաթումի Գևորգյանների գերդաստանի մի հրաշք աղջնակ՝ Սվետլանա Գևորգյանը: Կապուտաչյա Սվետլանային շնորհավորելու էին եկել ընտանիքի անդամները,տարրական դպրոցի սաները, ծնողներ, ուսուցիչներ: Օրն ավելի քան պայծառ էր, պայծառ ու ջինջ նպատակներով՝ հայեցի մտածողությամբ, զարգացնող լիառատ միջավայրով, սիրո ու գգվանքի առատությամբ, մտքի արարումի հավերժությամբ. . . Բարի երթ գիտելիքի անհատակ ծովում:

Դասվար՝ Լ. Մինասյան


Սպորտային մրցումներ

2018 թ. ապրիլի 26-ին Կապանի թիվ 12 հիմն . դպրոցի 6- 9-րդ դասարանների սովորողները դպրոցամերձ մարզադաշտում իրականացրեցին մրցումներ ֆուտբոլ մարզաձևից Թիմերում ընդգրկված էին նաև 8-րդցի Մարիամն ու 9-ի Հակոբյան Շուշանը : Հիանալի օր էր՝ ազնիվ նկրտումներով , արևաշող ու հոգեթով միջավայրով , ուր իշխում էր մարտական տրամադրությունը և անկոտրում կամքը . . . Կազմակերպիչ՝ Լ . Թաթարյան