Ասմունքի մրցույթ

Հրանտ Ոսկանյանի անվան Կապանի թիվ 12 հիմնական դպրոցում հոկտեմբերի 26-ին անցկացվեց ասմունքի հանրապետական մանկապատանեկան հոբելյանական 11-րդ մրցույթը՝ նվիրված Արցախյան ազատամարտին: Մրցույթին մասնակցեցին 5-րդ, 7-րդ և 9-րդ դասարանի աշակերտները, որոնք ասմունքեցին Վ. Դավթյանի <<Ուրեմն զարկ, Արցախ…>> ստեղծագործությունը:
Մրցույթի նպատակն էր բացահայտել շնորհալի դպրոցականներին, զարգացնել նրանց գեղագիտական ճաշակը, դաստիարակել հայրենասիրական ոգով, ճանաչելի դարձնել Արցախյան պատերազմում զոհված հերոսներին և սերմանել նրանց մեջ սեր ընթերցանության հանդեպ:
Ժյուրիի անդամները մեծ ուշադրությամբ հետևում էին կատարումներին և փորձում անաչառ գնահատել ասմունքողներին՝չափանիշներ ունենալով սահուն և առոգանությամբ ասմունքելու կարողությունն ու վարպետությունը:

Ա հնչյուն-տառի բաց դաս- միջոցառում

Կապանի թիվ 12 հիմնական դպրոցում հոկտեմբերի 24-ին տեղի ունեցավ <<Ա>> հնչյուն-տառի բաց դաս-միջոցառումը: Այս օրը հիշարժան դարձնելու համար հյուր էին եկել աքաղաղը, արևը, աշունը:Դասն անցավ շատ հետաքրքիր: Այն հագեցած էր թեմատիկ նկարներով, պաստառներով, փուչիկներով և այլ գեղեցիկ դիդակտիկ պարագաներով: Աշակերտները գտան դեպի տառերի կախարդական աշխարհը տանող բանալին: Դա մեսրոպյան <<Ա>> հնչյուն- տառն էր: Սա այն դասերից մեկն էր, որն իր ջերմ գրկի մեջ էր առել ամենքին: Վերջում բոլորը վայելեցին <<Ա>> հնչյուն-տառին նվիրված անուշաբույր քաղցրավենիքները:

Սպորտլանդիա 2017-2018 ուս. տարի

2017թ. հոկտեմբերի 18-ին << Հր. Ոսկանյանի անվան թիվ 12 հիմնական դպրոցում>> իրականացվեց սպորտային միջոցառում՝ թիմային մրցույթի նախընտրությամբ: Մրցում էին << Արցախ>> և << Սյունիք>> թիմերը: Խաղը ոգեղեն էր, նշանաբանները՝ մարտական: Հաղթողները խրախուսվեցին : Ֆիզկուլտուրայի ուսուցիչ Լ. Թաթարյան:

Ժամանց

Երկրորդ դասարանում տոն էր՝ նշում ենք հրաշք աղջնակի՝ Անի Մարտիրոսյանի տարեդարձը: Աշակերտները հղեցին իրենց սրտի խոսքերը՝ մաղթելով նրան անհոգ և ուրախ մանկություն, ուսման մեջ առաջադիմություն և իղձերի իրականացում…

Ուսուցչի տոն

Սրտանց և ջերմագին շնորհավորանքները շարունակվում են …
Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհավորում ենք Ձեր մասնագիտական տոնը՝ մեր սրտից բխած քաղցր ու մեղմահնչուն ասելիքով , հոգու ջերմությամբ և կամեցողությամբ:
Դուք նվիրյալներ եք և մենք պաշտում ենք Ձեզ…

Սպորտը առողջության գրավականն է

Հրանտ Ոսկանյանի անվան Կապանի թիվ 12 հիմնական դպրոցն իր խորին շնորհակալությունն է հայտնում <<Կապանի լեռնահարստացման կոմբինատ>> ՓԲ Ը-ին մեզ նվիրած սպորտային առաջնակարգ գույքի համար, որն ապահովում է ֆիզկուլտուրայի ուսումնական ծրագրի պատշաճ իրականացումը: Ի ուրախություն մեզ, ֆիզկուլտուրայի ուսուցչուհի Լ.Թաթարյանը մասնակցելու է Վանաձորում կայանալիք մարզական խաղերին: Մաղթենք նրան հաղթանակներ՝ Սյունյաց լեռների զորությամբ …

 

 

 

 

 

 

 

 

ՈՒսուցչի թափուր տեղի մրցույթ

2017թ.-ի սեպտեմբերի 22-ին Հրանտ Ոսկանյանի անվան Կապանի թիվ 12 հիմնական դպրոցում տեղի ունեցավ դասվարի և անգլերենի ուսուցչի թափուր տեղերի մրցույթ: Տաթև Մինասյանն ու Ժենյա Խաչատրյանը հաջողությամբ անցան գրավոր և բանավոր փուլերը: Հաջողություն Ձեզ Ձեր մանկավարժական գործունեության ընթացքում, անսպառ նվիրում և վաստակ…..

Ծնողական և աշակերտական խորհրդի նախագահի ընտրություն

Հրանտ Ոսկանյանի անվան Կապանի թիվ 12 հիմնական դպրոցում տեղի ունեցավ ծնողական խորհրդի նախագահի և աշակերտական խորհրդի նախագահի ընտրություն` ըստ սահմանված կարգի , վերջին ընտրությանը առաջադրվել է երկու թեկնածու: Ձայների մեծամասնությամբ հաղթող ճանաչվեց 6-րդ դասարանի աշակերտ Սերյոժա Վեզիրյանը: Ձայներ հաշվող հանձնաժողովը արձանագրեց վեց անվավեր քվեաթերթիկի առկայություն: Նորընտիր նախագահին մաղթում ենք բազում հաղթանակներ…

Շնորհավո՛ր տոնդ,մեր անկախ ու ազատ հայրենի՛ք․․․

Այսօր Հրանտ Ոսկանյանի անվան Կապանի թիվ 12 հիմնական դպրոցում թևածում է ազատության և անկախության ոգին:Աշակերտները իրենց ասմունքով և երաժշտական կատարումներով շնորհավորեցին մեր ազատ հայրենիքի անկախության 26 ամյակը։ Նրանք իրենց տոնական տրամադրությունը փոխանցեցին նաև միջոցառմանը ներկա գտնվող հյուրերին։
Շնորհավո՛ր տոնդ,մեր անկախ ու ազատ հայրենի՛ք․․․