Սպորտը առողջության գրավականն է

Հրանտ Ոսկանյանի անվան Կապանի թիվ 12 հիմնական դպրոցն իր խորին շնորհակալությունն է հայտնում <<Կապանի լեռնահարստացման կոմբինատ>> ՓԲ Ը-ին մեզ նվիրած սպորտային առաջնակարգ գույքի համար, որն ապահովում է ֆիզկուլտուրայի ուսումնական ծրագրի պատշաճ իրականացումը: Ի ուրախություն մեզ, ֆիզկուլտուրայի ուսուցչուհի Լ.Թաթարյանը մասնակցելու է Վանաձորում կայանալիք մարզական խաղերին: Մաղթենք նրան հաղթանակներ՝ Սյունյաց լեռների զորությամբ …

 

 

 

 

 

 

 

 

ՈՒսուցչի թափուր տեղի մրցույթ

2017թ.-ի սեպտեմբերի 22-ին Հրանտ Ոսկանյանի անվան Կապանի թիվ 12 հիմնական դպրոցում տեղի ունեցավ դասվարի և անգլերենի ուսուցչի թափուր տեղերի մրցույթ: Տաթև Մինասյանն ու Ժենյա Խաչատրյանը հաջողությամբ անցան գրավոր և բանավոր փուլերը: Հաջողություն Ձեզ Ձեր մանկավարժական գործունեության ընթացքում, անսպառ նվիրում և վաստակ…..

Ծնողական և աշակերտական խորհրդի նախագահի ընտրություն

Հրանտ Ոսկանյանի անվան Կապանի թիվ 12 հիմնական դպրոցում տեղի ունեցավ ծնողական խորհրդի նախագահի և աշակերտական խորհրդի նախագահի ընտրություն` ըստ սահմանված կարգի , վերջին ընտրությանը առաջադրվել է երկու թեկնածու: Ձայների մեծամասնությամբ հաղթող ճանաչվեց 6-րդ դասարանի աշակերտ Սերյոժա Վեզիրյանը: Ձայներ հաշվող հանձնաժողովը արձանագրեց վեց անվավեր քվեաթերթիկի առկայություն: Նորընտիր նախագահին մաղթում ենք բազում հաղթանակներ…

Շնորհավո՛ր տոնդ,մեր անկախ ու ազատ հայրենի՛ք․․․

Այսօր Հրանտ Ոսկանյանի անվան Կապանի թիվ 12 հիմնական դպրոցում թևածում է ազատության և անկախության ոգին:Աշակերտները իրենց ասմունքով և երաժշտական կատարումներով շնորհավորեցին մեր ազատ հայրենիքի անկախության 26 ամյակը։ Նրանք իրենց տոնական տրամադրությունը փոխանցեցին նաև միջոցառմանը ներկա գտնվող հյուրերին։
Շնորհավո՛ր տոնդ,մեր անկախ ու ազատ հայրենի՛ք․․․

Գեղեցիկ պատառիկներ դպրոցին առընթեր ներքին ու արտաքին անկյուններից

<<Հրանտ Ոսկանյանի անվան Կապանի թիվ 12 հիմնական դպրոցի>> մերձակա տարածքը հիացնում է բոլոր այցելուներին՝ նեկտարաշատ ու բազմատեսակ ծաղիկների անուշ բույրով, ինչու չէ նաև բերքատու ծառերի և հատապտուղների առատությամբ: Հեռվից մեզ աչքով են անում սև թթենու, խնձորենու, տանձենու և դեղձենու հյութալի պտուղները :Ջերմոցում իրենց տեղը չեն զիջում աշխատանքային դաստիարակության <<պտուղները>> , որից այս պահին օգտվում են նախակրթարանի սաները:

 

Ավարտական վկայականներ

<<Հրանտ Ոսկանյանի անվան Կապանի թիվ 12 հիմնական դպրոցում>>9- րդ դասարանցիներին հանձվեցին ավարտական վկայականներ : Բարի՛ երթ Ձեզ ,սիրելի շրջանավարտներ…

ՈՒխտագնացություն

2017թ հունիսի 21-ին Կապանի թիվ 12 հիմնական դպրոցի կոլեկտիվը՝ աշակերտների և ծնողների հետ կազմակերպեցին տարեվերջյան ուխտագնացությոն ՝ ուսուցողական-ճանաչողական էքսկուրսիա դեպի «Բղենո Նորավանք», որը գտնվում է Սյունիքի մարզի Բարձրավան գյուղից 3-4կմ արևելք ՝ Որոտան գետի աջ ափին: «Բղենո Նորավանքը» Սյունիքի միջնադարյան վանական համալիրներից է: Ըստ Պատմիչ Ստեփանոս Օրբելյանի, վանքը 10-11-րդ դարերի կառույց է: Հիմնական կառուցապատումները իրականացվել է Ստեփանոս եպիսկոպոսի գլխավորությամբ 936թ. և Գրիգոր Ա Աշոտյան արքայի օրոք 1062թ.: Վանքը պատահաբար հայտնաբերել է գրող Ակսել Բակունցը 1932թ.: 970թ մահացել է Ստեփանոս եպիսկոպոսը և թաղվել եկեղեցու բակում: Այստեղ է արտագրվել և նկարազարդվել այսպես կոչված «Էջմիածնի ավետարանը»:Վանքի դիմաց եղել է բորոտանոց, ուր հավաքվել են բազմաթիվ հիվանդներ: Վանքը բազմիցս վերանորոգվել է, բայց մեզ է հասել կիսավեր վիճակում: «Բղենո Նորավանքը» հայ ճարտարապետության մեջ առանձնանում է իր ավարտուն սյուժետային պատկերաքանդակներով և հատակագծի յուրօրինակ հորինվածքով: Այն Աղթամարի Ս. Խաչ եկեղեցուց հետո Հայաստանում եզակի կառույց է: Վանքի վերջին վերանորոգումը իրականացվել է1959-1962 թթ.: Այնտեղ մեզ ջերմ ընդունեց Բարձրավան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն պարոն Հովհաննիսյանը, որը հետաքրքիր պատմական տեղեկություններ հաղորդեց վանքի և տեղանքի վերաբերյալ:Բոլոր ներկաները աղոթեցին, միահամուռ հնչեցրեցին «Հայր մերը» առ Աստված և մոմեր վառեցին:Այցելեցին Բարձրավան գյուղ, որտեղից երևում էր Սյունյաց աշխարհի գեղատեսիլ լեռներն իրենց ողջ հմայքով, բացվում էր Որոտանի կիրճի չքնաղ տեսարանը: Կազմակերպվեցին հետաքրքիր խաղեր ,ճաշկերույթ : Օրը հագեցած էր հաճելի տպավորություններով և բարձր տրամադրությամբ:

1-ը հունիսի

Կապանի թիվ 12 հիմնական դպրոցի սովորողները հունիսմեկյան տոնական օրն անցկացրեցին իրենց հարազատ օրրանում՝ Բարաբաթումի քաղաքային ակումբում: Բարաբաթում թաղամասի երեխաների ամառային հանգիստն անցնում է բազմաբովանդակ: Այս անգամ երեխաները հանդիպեցին կամավորներ Ժեռոմի և Նիկոլի հետ, որոնք եկել էին համայնքի երեխաների հետ ծանոթանալու և նրանց հետ շփվելու նպատակով: Օտարերկրացիների հետ երեխաների շփումն անցավ հետաքրքիր և բովանդակալից: Երեխաները հնարավորություն ստացան օգտագործել իրենց գիտելիքները օտար լեզվից: Կամավոր հյուրերը երեխաների հետ կազմակերպեցին բազմաթիվ խաղեր` ճանաչողական և ուսուցողական: Օրն անցավ հագեցած և հետաքրքիր:

Ավարտական քննություններ-2017

Կապանի թիվ 12 հիմնական դպրոցի համար 9-րդ դասարանի ավարտական քննությունները նույնքան կարևոր են , որքան տասներկուերորդցիների ավարտական քննությունները: Չէ որ սովորողները հրաժեշտ են տալիս մեր դպրոցին ՝ իրենց հոգում պահելով լույսի ու ջերմության անսպառ աղբյուր` իրենց հետևից թողնելով բարի ու անբասիր անուն՝ իրենց ոտնահետքերով քայլողների՝ մեր փոքրաթիվ, բայց աննկուն <<բանակի>> համար: Այօրվա քննությունը ևս ապացուցեց , որ ունենք ուժեղ սերունդ՝ պատրաստ հաղթահարելու ցանկացած դժվարություն՝ տրամադրվելու, փնտրելու, ուղիներ գտնելու կարողություն, ուսուցիչներին` հատկապես տնօրենին չհիասթափեցնելու, ընդհակառակը՝ ևս մեկ անգամ ընձեռնելու հպարտանալու հնարավորություն: Թռիչք եմ մաղթում Ձեզ ի’մ զավակներ , Ձեր հաջողությունը մեր բոլորիս հաջողությունն է նաև… Բարին ընդ Ձեզ…, և Աստված Ձեզ պահապան. . .

Շաբաթօրյակ-2017

2017թ մայիսի 27-ին <<Հրանտ Ոսկանյանի անվան Կապանի թիվ 12 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ -ի աշխատակիցները, ուսուցիչներն ու աշակերտները մասնակցեցին համապետական շաբաթօրյակին` <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում: Տարածքը մաքրելուց բացի ձեռնամուխ եղանք Բարաբաթումի քաղաքային ճանապարհի սողանքային հատվածի հենապատի երկայնքով ձգված ջրահեռացման ուղիների և աղբատեղերի մաքրման աշխատանքներին: Մեզ աջակցեցին թաղամասի երիտասարդներն ու Կապանի քաղաքապետարանը: