Տյառնընդառաջ

13.02.2018 թ. Հրանտ Ոսկանյանի անվան Կապանի թիվ 12 հիմնական դպրոցում կազմակերպվեց եկեղեցական հերթական տոնին նվիրված միջոցառում՝ Տյառնընդառաջը: Տոնի խորհուրդը մեկնաբանեց պատմության ուսուցչուհի Ն. Սարգսյանը: Տոնակատարության անբաժան մաս հանդիսացող անուշեղենի հյուրասիրությանը մասնակցեցին Կապանի թիվ 11 ՆՈՒՀ-ի մոտ 20 սաներ և աշխատակիցներ: Դպրոցի բակը տոնական էր, բազմամարդ, հետաքրքիր:

Գիրք նվիրելու օրը դպրոցում

19.02.2018թ.-ին Հրանտ Ոսկանյանի անվան Կապանի թիվ 12 հիմնական դպրոցում օրը տոնական էր: Կրկին անգամ համագյուղացի մաթեմատիկական գիտությունների դոկտոր Սերժ Ա. Սարգսյանի անձնական գրադարանից դպրոցին նվիրաբերվեց 118 կտոր գիրք՝ հայ և ռուս դասականների ստեղծագործություններ:Սովորողները մեծ հետաքրքրություն դրսևորեցին օրվա խորհրդին: Նրանք միմյանց գրքեր նվիրեցին: Օրը լցված էր թումանյանական շնչով:

Գարնանամուտ

Հրանտ Ոսկանյանի անվան Կապանի թիվ 12 հիմնական դպրոցի 1-ին և 2-րդ դասարաններում կերպարվեստի հերթական դասն էր: Աշխատանքները իրականացվեցին այլընտրանքային մեթոդներով՝ ուսուցանելու գույների և պատկերների համաչափության տարրերը:
Դասվար՝ Լ. ՄԻնասյան

Տեխնոլոգիա 2

08.02.2018թ. Հրանտ Ոսկանյանի անվան Կապանի թիվ 12 հիմնական դպրոցի 2-րդ դասարանում անցկացվեց տեխնոլոգիայի դաս: <<Ծաղիկները բացատում>> աշխատանքը կատարվեց նախապես կազմված պարզ պլանի համաձայն:
Տեխնոլոգիայի ուսուցիչ՝ Անդրանիկ Մարտիրոսյան:

Տեխնոլոգիա 3

12.02.2018թ. Հրանտ Ոսկանյանի անվան Կապանի թիվ 12 հիմնական դպրոցի 3-րդ դասարանում անցկացվեց ինտեգրված դաս տեխնոլոգիայից: Ուսումնասիրությունների և հետազոտությունների անցկացումը օգնեց սովորողներին պարզել անհրաժեշտ իրերի և առարկաների ցանկը՝ պահանջարկը: Աշխատանքը իրականացվեց ձեռքի տակ եղած նյութերով:

Դպրոցականների առարկայական օլիմպիադաներ

Հրանտ Ոսկանյանի անվան Կապանի թիվ 12 հիմնական դպրոցում ըստ դպրոցական փուլի ժամանակացույցի իրականացվում է դպրոցականների առարկայական օլիմպիադաներ՝ մաթեմատիկա, ֆիզիկա, աշխարհագրություն, քիմիա, կենսաբանություն: Հետաքրքրասիրությունը բարձր է:

Շնորհավո՛ր տոնդ հայոց բանակ-26

2018թ. հունվարի 26-ին Հրանտ Ոսկանյանի անվան Կապանի թիվ 12 հիմնական դպրոցում տեղի ունեցավ հայոց բանակի կազմավորման 26 ամյակին նվիրված միջոցառում: 1992-93թթ. երկրապահ կամավորական ջոկատների և բանակ զորակոչված զինակոչիկների միավորումով ստեղծվեց բանակ: 1992թ.-ի հունվարի 28-ին ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի հրամանագրով ստեղծվեց Հայաստանի պաշտպանության նախարարությունը: Պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը: Ինքն իրեն հարգող ժողովուրդը իր ինքնապաշտպանության հույսը դնում է նախ և առաջ իր բազկի և զենքի վրա: Խաղաղություն ես ուզում, բանակ կառուցի՛ր: Այս էր օրվա հրամայականը: Եվ ստեղծվեց հայոց անկոտրում որդիների բանակը: Փա՜ռք մեր բանակին, փա՜ռք մեր զինվորներին:

Անակնկալները շարունակվում են

Բարությունն ու կամեցողությունը Ծննդյան տոներին բնորոշ հատկանիշներ են: Այս տարեմուտին ևս մեր կողքին են մեր հովանավորները:ՎՎ Հայաստան ՏԾ այս տարի ևս մեր դպրոցի երեխաների համար նույնպես անակնկալ մատուցեց՝ թատերական ներկայացում, տոնական նվերներ՝՝ապահովելով գեղագիտական դաստիարակության և կամեցողության բարձր արժեքներ: Սովորողներին նաև անակնկալ էր պատրաստել ծնաղական համայնքը: Ծնողական խորհրդի նախագահ Ա. Սողոմոնյան: Շնորհակալություն…

Ամանորյա հեքիաթ-2018

2017թ, դեկտեմբերի 22- ին տոնական տրամադրությունը թևածում էր հաստատությունում;Տարրական դպրոցի սաները երջանիկ և զվարթ էին,մեծերը յուրովի էին՝ իրենց ելույթներով, մտածողությամբ, հյուրերը՝ տպավորված,,, Ձմեռ Պապու և Ձյունանուշի ներկայությությունը հիացմունք էր պատճառել բոլորին…