Ապրիլի 7

07.04.2018թ. Հրանտ Ոսկանյանի անվան Կապանի թիվ 12 հիմնական դպրոցում տեղի ունեցավ մայրության և գեղեցկության համահայկական տոնին նվիրված միջոցառում: Աշակերտները սիրո ջերմ զգացմունքով լցված երգեր ու բանաստեղծություններ նվիրեցին իրենց մայրերին, ուսուցչուհիներին: Օրը տոնական էր, գունեղ, պայծառ: Տոնի առիթով ուսուցչուհիները տնօրինության կողմից արժանացան շնորհակալագրերի: Կազմակերպիչ՝ Լ. Մինասյան:

ՄԵՐ ՄԵԾԵՐԸ

05.04. 2018թ. Հր. Ոսկանյանի անվան Կապանի թիվ 12 հիմնական դպրոցում տեղի ունեցավ բաց դաս-միջոցառում՝ նվիրված տաղանդավոր արևմտահայ երգիծաբան Հակոբ Պարոնյանի կյանքին ու ստեղծագործությանը: Կազմակերպիչ՝ Ս. Միքայելյան

Հաղթանակների ալիքը շարունակական է…

<<Հրանտ Ոսկանյանի անվան Կապանի թիվ 12 հիմնական դպրոց>>ՊՈԱԿ-ի 6-րդ դասարանի աշակերտ Նոյ Անտոնյանը մասնակցեց Հայաստանի Քիք-Բոքսինգի ազգային մրցաշարին և իր քաշային կարգում գրավեց 3-րդ տեղը`արժանանալով պատվոգրի և մեդալի: Շնորհավորում ենք և մաղթում բազում հաղթանակներ…

<<Հրանտ Ոսկանյանի անվան Կապանի թիվ 12 հիմնական դպրոց>>ՊՈԱԿ-ի 6-րդ դասարանի աշակերտ Նոյ Անտոնյանը մասնակցեց Հայաստանի Քիք-Բոքսինգի ազգային մրցաշարին և իր քաշային կարգում գրավեց 3-րդ տեղը`արժանանալով պատվոգրի և մեդալի:
Շնորհավորում ենք և մաղթում բազում հաղթանակներ…

 

Սպորտլանդիա 2018

 

 

 

 

 

16.03.2018թ. Կապանի թիվ 12 հիմնական դպրոցի 4-7-րդ դասարանցիներից կազմված <<Խուստուփ>> թիմը հաջողությամբ մասնակցեց քաղաքային փուլին և գրավեց պատվավոր 5-րդ տեղը: Շնորհավորում ենք և մաղթում հաջողություններ

Սպորտլանդիա-2018

Հրանտ Ոսկանյանի անվան Կապանի թիվ 12 հիմնական դպրոցում 14.03.2018թ. տեղի ունեցավ սպորտլանդիա: Սպորտլանդիային մասնակից 4-7-րդ դասարաններից կազմված թիմը հաղթող ճանաչվեց և արժանացավ պատվոգրերի: Քաղաք Կապանում 16.03.2018թ. նրանք կմասնակցեն տարածքային փուլին:

Մայիսյան հերոսամարտերին նվիրված ինտելեկտուալ խաղ-մրցույթ

07.03 2018թ. Հրանտ Ոսկանյանի անվան Կապանի թիվ 12 հիմնական դպրոցում անցկացվեց Մայիսյան հերոսամարտերին նվիրված ինտելեկտուալ խաղ-մրցույթ: Հումանիտար առարկաներից իրենց գիտելիքներն էին փորձում <<Անդրանիկ>>,<< Արքաներ>>, <<Սարդարապատ>> թիմերը: Խաղում առանցքային դեր ուներ Մայիսյան հերոսամարտերի թեման:Թիմային և ավագների մրցութային փուլերի ընդհանուր արդյունքում հաղթեց <<Սարդարապատ>> թիմը: Կազմակերպիչ՝ Ն. Սարգսյան:

«Օլիմպիադա -2018

Հրանտ Ոսկանյանի անվան Կապանի թիվ 12 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի սովորողներ Մարիամ Ջավադյանն և Մհեր Ստեփանյանը հաջողությամբ հաղթահարեցին <<Ֆիզիկա>> առարկայի դպրոցական փուլը (9-րդ դասարան) և մասնակցելու են տարածքային փուլին:
Հաջողություն մաղթենք նրանց:
Ուսուցիչ Ս.Մկրտչյան:

Ձեռնարկատիրությունը տեխնոլոգիայում

2-րդ դասարանում,, Տեխնոլոգիա,, առարկային աշակերտները ստվարաթղթից, գունավոր թղթերից ու կտորներից պատրաստել էին դիմակներ, հագուստներ և զանազան պարագաներ՝ բահ, ցնցուղ, մանգաղ: 01.03.2018թ. դպրոցի 3-րդ դասարանցիների օգնությամբ, Կապանի թիվ 11 ՆՈՒՀ-ի երեխաների համար, բեմադրեցին. <<Ով աշխատի, նա կուտի>> բանաստեղծությունը` վերջում ավելացնելով հետևյալ երկտողը. — Համեցե՛ք, եկե՛ք, դուք էլ կերեք, բայց պիտի վճարեք… ՈՒսուցիչ Ա.Մարտիրոսյան

Մեր գոյության արև, մեր ինքնության ոգի, մեր լեզու մայրենի՛

26.02.2018թ Հրանտ Ոսկանյանի անվան Կապանի թիվ 12 դպրոցում Թումանյանական օրերը եզրափակեցինք տոնական միջոցառմամբ, որտեղ մասնակիցները ոսկեղենիկ մայրենիով երգեցին գովքը հայոց տառերի, հայոց լեզվի, հայրենիքի: Բեմադրեցին հայոց գրերի ստեղծման աստվածահաճո ոգեղենությունը: Պահը պատմական էր: Չէ որ հայոց գրերի մակագիրը որոշում էին Սահակ Պարթևը, Մեսրոպ Մաշտոցը, Համազասպ Մամիկոնյանը և Վռամշապուհ արքան: Իսկ Մեսրոպի մայրը հայկական հացով ՝լավաշով էր օրհնում որդու ճանապարհը: Միջոցառումը առանձնացավ ճանաչողական և դաստիարակչական ուսանելի բնույթով: