Հացը մեր ինքնությունն է

2-րդ դասարանում տեղի ունեցավ բաց դաս մայրենիից : Դասվար Կ. Հովակիմյանը նկարաշարքի օգնությամբ ներկայացրեց հացի անցած ճանապարհը, ապա երեխաները ցուցադրեցին հացի ստացման գործընթացը: Ապահոված էր դասի կրթական, ակադեմիական և իհարկե դաստիարակչական նպատակները՝ սերմանելով վերաբերմունք ազգային արժեքների՝ հատկապես հացի նկատմամբ: Դասն անցավ արդյունավետ:

Սուրբ Զատիկ

 

14.04.2017թ-ին Հրանտ Ոսկանյանի անվան Կապանի թիվ 12 հիմնական դպրոցում <<Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին ընդառաջ>> խորագիրը կրող միջոցառմանը պատմության ուսուցչուհի Շուշանիկ Մուրադյանը ներկայացրեց Մեծ պահքի խորհուրդը՝ նշելով ավագ շաբաթվա օրերը: Աշակերտները աղոթեցին, հիշեցին 5 տաղավար տոները: Միջոցառումը եզրափակվեց ձվախաղով: Շնորհավոր Սուրբ Զատիկ: Քրիստոս հարյավ ի մեռելոց, Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի:

Գարնան հանդես

24.03.2017թ. Կապանի թիվ 12 հիմնական դպրոցի դահլիճում տիրում էր ջերմ ու բարի մթնոլորտ: Կրկին անգամ հյուր էին եկել մայրիկները: Մեծարանքի, գնահատանքի բազում խոսքեր լսվեցին մայրիկների մասին, հեղեղելով գարնանաբույր ծաղիկների գույներով ու ժպիտներով: Օրն անցավ ուրախ և անկրկնելի…

Հաղթանակներ

Հրանտ Ոսկանյանի անվան Կապանի թիվ 12 հիմնական դպրոցի 5-րդ դասարանի աշակերտ Նոյ Անտոնյանը 18.03.2017թ. մասնակցեց արցախյան հերոսամարտի մասնակից, դինամոյական Ս.Գևորգյանի անվան հուշամրցաշարին՝ քիք-բոքսինգ մարզաձևից և գրավեց պատվավոր I տեղը: Շնորհավորում ենք…

Մեր մեծերը

Հրանտ Ոսկանյանի անվան Կապանի թիվ 12 հիմնական դպրոցում Հայաստան-Սփյուռք գործակցության պետական քաղաքականության շրջանակում իրականացվում է ՙՙՙՙ<<Մեր մեծերը>> ծրագիրը` հայրենասիրության և հայապահպանության նպատակով: Դասղեկական ժամերի ընթացքում անդրադարձանք Մեծերի կյանքին, գործունեությանը: Պատրաստեցինք ռեֆերատներ, պաստառներ, որոնք տեղադրվեցին <<Մեր մեծերը>> խորագիրը կրող անկյունում:

Բնական տարերք

2017թ. փետրվարի 28-ին, օրվա մի մասն անցկացրեցինք դրսում: Խաղային միջավայրը, մաքուր օդում սննդի կազմակերպումը, դրական տրամադրվածությունը օգնեց հաղթահարել տագնապը, վախը… Բոլորս միասին ենք…