Մանկավարժական խորհրդի նիստ

Տարեվերջին առատ էր հունձքը՝ շնորհակալագրեր, պատվոգրեր, ծաղիկներ ու ծաղկեփնջեր: Տնօրինության կողմից պատվոգրերի արժանացան 4-րդ և 9-րդ դասարանցիները, նրանց դասղեկները՝ Ռ. Պապյանն ու Թ. Դանդանյանը իրենց վաստակի համար պարգևատրվեցին շնորհակալագրերով: Շնորհակալագրերի արժանացան ծնողական խորհրդի անդամները, դպրոցի աշխատակիցները: <<Տարվա լավագույն ուսուցիչ>> անվանակարգում հաղթող ճանաչված Լիլիթ Մինասյանը արժանացավ պատվոգրի: Տնօրեն՝ Ա. Ավանեսյան:Պատկերը կարող է պարունակել. 2 մարդ, Մարդիկ կանգնած են և shoes-ը

Վերջին դաս

Մեր դպրոցը մոլորակի այն ապահով անկյունն է, որտեղ մուտք չունեն հողմերը, որտեղ արև է տարվա բոլոր եղանակներին: Իսկ այսօր այս տաք ու ջերմ օթևանից դեպի կյանք են դուրս գալիս Հրանտ Ոսկանյանի անվան Կապանի թիվ 12 հիմնական դպրոցի շրջանավարտները: Հրաժեշտի տխրությունը և նոր կյանքի հետ հանդիպման բերկրանքը միախառնվել են իրար: Զգացմունքային դաշտը վեր է բարձրացել տրամաբանականից՝ թերի են թվում բոլոր խոսքերը: Անկեղծության շքահանդես է, հուզված են դասղեկ Թ. Դանդանյանը, ուսուցիչները,, ներկաները. . . Ավանդական ավարտական վալսին փոխարինում է հայկական թունդ ու խրոխտ հնչյունները , և/ մեծ ու փոքր, ծնող թե/ ուսուցիչ հավատարիմ իրենց զավակներին՝ երախտագիտության խոսքեր են շռայլում դպրոցին, մանկավարժներին. . . Բարի երթ սիրելի շրջանավարտներ .Պատկերը կարող է պարունակել. 5 մարդ, մարդիկ ժպտում են, Մարդիկ կանգնած են և ներսումըՊատկերը կարող է պարունակել. 4 մարդ, Մարդիկ կանգնած ենՊատկերը կարող է պարունակել. 5 մարդ, Մարդիկ կանգնած ենՊատկերը կարող է պարունակել. 5 մարդ, մարդիկ ժպտում են, Մարդիկ կանգնած են

Այցելություն հուշահամալիր

2018թ. մայիսի 19-ին դպրոցականները այցելեցին Բաղաբուրջի հուշահամալիր, որտեղ թաղված են նաև Գ. Նժդեհի մասունքները: Այցի նպատակն էր ճանաչել սեփական երկիրը, հերոսներին, թերթել պատմության էջերը:Այցելության ժամանակ բարաբաթումցի մի շարք երիտասարդների հետ սովորողները իրականացրեցին հուշաղբյուրի տարածքի մաքրման և բարեկարգման աշխատանքներ: Ի ուրախություն բոլորիս գտնվեց հուշաղբյուրի երկրորդ ծորակը սնուցող աղբյուրի <<ակնը>>, որի վերականգնման աշխատանքները կիրականացվի մասնագետների օգնությամբ: Օրն անցավ արդյունավետ: Կազմակերպիչ՝ Ա. Մարտիրոսյան:

Բաց դաս մաթեմատիկայից

2018թ. մայիսի 17-ին 2-րդ դասարանում բաց դաս էր մաթեմատիկայից: Զարգացնող միջավայրը , ուսուցչի անհատական աշխատանքը, սովորողների նպատակասլացությունը հիացրեցին բոլորին: Դասը տպավորիչ էր: Դասվար՝ Լ. Մինասյան: Մեթոդմիավորման նախագահ ՝ Ռ. Պապյան:

Սպորտլանդիա նվիրված ՀՀ և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին

2018թ. մայիսի 18-ին Կապանի թիվ 12 հիմնական դպրոցում սպորտային միջոցառում էր ՝ նվիրված ՀՀ և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին: Թիմերը՝ <<Ղարաքիլիսա>>-ն և <<Սարդարապատ >>-ը վստահորեն իրականացրեցին իրենց վրա դրված պարտականությունները՝ թիմային ամուր կամք ցուցաբերելով: Թիմերը և ակտիվ մասնակիցները պարգևատրվեցին պատվոգրերով և հուշանվերներով : Օրն անցավ հուզիչ… Ուսուցիչ՝ Լ. Թաթարյան:

Այցելություն Բարաբաթումի հուշահամալիր

2018թ մայիսի 10-ին Հրանտ Ոսկանյանի անվան Կապանի թիվ 12 հիմնական դպրոցի սաները ուսուցիչների և դասղեկների հետ միասին այցելեցին Բարաբաթումի հուշահամալիր ՝ ի հիշատակ Հայրենական Մեծ պատերազմում զոհված 33 բարաբաթումցիների, մասնակիցների,Արցախյան պատերազմում զոհվածների ոգեկոչման:Հայրենասիրությունն և ռազմահայրենասիրությունը դպրոցի համար կարևորագույն ուղղություներից մեկն է: Արժեքային համակարգը ձևավորվում է հենց այս տարիքում: Օրն անցավ արդյունավետ: Դպրոցի տնօրեն ՝ Ա. Ավանեսյան:

 

Առողջ ապրելակերպ

2018թ մայիսի 14-ին Հրանտ Ոսկանյանի անվան Կապանի թիվ 12 հիմն. դպրոցի երրորդ դասարանում տեխնոլոգիայի ժամ է: Նախ ուշադրություն դարձրեցին սննդամթերքի նշանակությանը մարդու կյանքում`սնվելու ռեժիմին, օգտակար նյութերի, վիտամինների առկայությանը: Միջառարկայական կապերն ապահովված են , աշխատանքային պայմանները՝ զարգացնող միջավայրը նույնպես: Ընթացքում խոսվեց հացի կարևորության և ազգային հացի` լավաշի որակական հատկանիշների, խնամքով վերաբերվելու և սրբորեն պահպանելու մասին: Սովորողների մեջ բիզնես մտքեր առաջացան`աշխատանքը պլանավորել էին վերջում շահույթ ունենալու ակնկալիքով: