Ակսել Բակունցի տուն-թանգարան

2018 թ. հունիսի 23-ի օրվա երկրորդ կեսը առավել քան ուսումնական էր: Ուսանելի էր հանդիպումը Ակսել Բակունցի թանգարանում: Ակսել Բակունց (Ալեքսանդր Ստեփանի Թևոսյան 1899. հունիսի 25- 1937թ. հուլիսի 7), հայ խորհրդային արձակագիր է, գրականագետ, կինոսցենարիստ, թարգմանիչ, գյուղատնտես, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ Ծնվել է Սյունիքի մարզի Գորիս քաղաքում։1917-1918-ին որպես շարքային զինվոր մասնակցել է Աշկալայի, Իլլիջայի, Արդահանի կռիվներին և Սարդարապատի ճակատամարտին։ Խնամքով պահպանված մասունքներ, ընտանեկան հազվագյուտ լուսանկարներ, փայտյա բարձրարժեք փորագրություններ, մշակութային արժեքներ ներկայացնող գոհարներ. . Հապա միրհավը, հիշատակի խաչքարը ,կանաչի յոթ երանգները խնամված այգում. . . Անհուն սիրով ներկայացվեց Բակունցի կյանքն ու գործունեությունը . . . Հայտնում ենք մեր խորին երախտագիտությունը