Շնորհավո՛ր տոնդ հայոց բանակ-26

2018թ. հունվարի 26-ին Հրանտ Ոսկանյանի անվան Կապանի թիվ 12 հիմնական դպրոցում տեղի ունեցավ հայոց բանակի կազմավորման 26 ամյակին նվիրված միջոցառում: 1992-93թթ. երկրապահ կամավորական ջոկատների և բանակ զորակոչված զինակոչիկների միավորումով ստեղծվեց բանակ: 1992թ.-ի հունվարի 28-ին ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի հրամանագրով ստեղծվեց Հայաստանի պաշտպանության նախարարությունը: Պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը: Ինքն իրեն հարգող ժողովուրդը իր ինքնապաշտպանության հույսը դնում է նախ և առաջ իր բազկի և զենքի վրա: Խաղաղություն ես ուզում, բանակ կառուցի՛ր: Այս էր օրվա հրամայականը: Եվ ստեղծվեց հայոց անկոտրում որդիների բանակը: Փա՜ռք մեր բանակին, փա՜ռք մեր զինվորներին: