2017թ. դեկտեմբերի 13-ին Հրանտ Ոսկանյանի անվան Կապանի թիվ 12 հիմնական դպրոցը հյուրընկալել էր Ամերիկայի Լոս Անջելես քաղաքից կամավոր Վարագ Ղազարյանին, որը Կապանում էր Արկ հասարակական կազմակերպության հրավերով: Դպրոցականները անգլերենով շփվեցին կամավորի հետ, ծանոթացրեցին նորատունկ ծառերի և ջերմոցի աշխատանքներին, սովորեցին և նաև սովորեցրեցին:
Հաստատության տոնածառի լույսերը վառեցին Վարագի հետ միասին, վարեցին հետաքրքիր զրույցներ և ցուցադրեցին իրենց հմտությունները՝ միասին պարելով հայկական ծիսական <<Ծաղկաձորի>> պարը:
Օրն անցավ անչափ արդյունավետ: