Անակնկալները շարունակվում են

Բարությունն ու կամեցողությունը Ծննդյան տոներին բնորոշ հատկանիշներ են: Այս տարեմուտին ևս մեր կողքին են մեր հովանավորները:ՎՎ Հայաստան ՏԾ այս տարի ևս մեր դպրոցի երեխաների համար նույնպես անակնկալ մատուցեց՝ թատերական ներկայացում, տոնական նվերներ՝՝ապահովելով գեղագիտական դաստիարակության և կամեցողության բարձր արժեքներ: Սովորողներին նաև անակնկալ էր պատրաստել ծնաղական համայնքը: Ծնողական խորհրդի նախագահ Ա. Սողոմոնյան: Շնորհակալություն…

Ամանորյա հեքիաթ-2018

2017թ, դեկտեմբերի 22- ին տոնական տրամադրությունը թևածում էր հաստատությունում;Տարրական դպրոցի սաները երջանիկ և զվարթ էին,մեծերը յուրովի էին՝ իրենց ելույթներով, մտածողությամբ, հյուրերը՝ տպավորված,,, Ձմեռ Պապու և Ձյունանուշի ներկայությությունը հիացմունք էր պատճառել բոլորին…

2017թ. դեկտեմբերի 13-ին Հրանտ Ոսկանյանի անվան Կապանի թիվ 12 հիմնական դպրոցը հյուրընկալել էր Ամերիկայի Լոս Անջելես քաղաքից կամավոր Վարագ Ղազարյանին, որը Կապանում էր Արկ հասարակական կազմակերպության հրավերով: Դպրոցականները անգլերենով շփվեցին կամավորի հետ, ծանոթացրեցին նորատունկ ծառերի և ջերմոցի աշխատանքներին, սովորեցին և նաև սովորեցրեցին:
Հաստատության տոնածառի լույսերը վառեցին Վարագի հետ միասին, վարեցին հետաքրքիր զրույցներ և ցուցադրեցին իրենց հմտությունները՝ միասին պարելով հայկական ծիսական <<Ծաղկաձորի>> պարը:
Օրն անցավ անչափ արդյունավետ:

մասնագիտական կողմնորոշում

2017թ. դեկտեմբերի 4-ին Հրանտ Ոսկանյանի անվան թիվ 12 դպրոցում տեղի ունեցավ հերթական մասնագիտական կողմնորոշման դասընթաց, որը նպատակաուղղված էր հաջորդական քայլեր մշակելու ձևավորմանը: Գործնական աշխատանքի միջոցով մասնակիցները ձեռք բերեցին վերլուծելու, դասակարգելու, պլանավորելու և կշռադատելու հմտություններ:
Դասն անցավ արդյունավետ:

Օլիմպիադա — 2017

<<Հր. Ոսկանյանի անվան Կապանի թիվ 12 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ում շարունակվում է իրականացվել թեմատիկ, տնօրինության կողմից գրավոր աշխատանքների, առարկայական դպրոցական փուլի օլիմպիադաները… …Եկել է <<քարերը հավաքելու>> ժամանակը…