Բաց դաս մայրենիից

2017թ նոյեմբերի 23-ին Կապանի թիվ 12 հիմնական դպրոցի IV դասարանում տեղի ունեցավ բաց դաս մայրենիից: Դասի թեման էր Լ.. Սարգսյանի <<Հայոց ուսուցիչ>> բանաստեղծությունը: Դասի նպատակն էր զարգացնել սովորողների սեփական միտքը գրագետ արտահայտելու և սովորածը գործնականում կիրառելու կարողությունները, դաստիարակել հարգալից վերաբերմունք ուսուցչի, դպրոցի նկատմամբ: Դասը հագեցած էր անհրաժեշտ պարագաներով: Այն անցավ արդյունավետ: Դասվար՝ Ս. Միրզոյան: