Ռուսաց լեզվի բաց դաս

Հոկտեմբերի 19-ին Հրանտ Ոսկանյանի անվան Կապանի թիվ 12 հիմնական դպրոցի 2-րդ դասարանում բաց դաս էր ռուսաց լեզվից: Ուսումնական նյութը ,,Аа” տառի ուսուցումն էր: Սովորողները հմտորեն վերհիշեցին անցածը: Թվարկեցին ընտանի և վայրի կենդանիներ, բանջարեղենի և մրգերի անվանումներ: Նկարեցին, ծեփեցին և իհարկե ուսուցիչ Ա. Բաբայանի թեթև ձեռքով գրեցին ,,Аа” հնչյուն-տառը: Հետաքրքիր դաս էր: