Շախմատի օլիմպիադա 2017-2018 ուս. տարի

Հրանտ Ոսկանյանի անվան Կապանի թիվ 12 հիմնական դպրոցում հոկտեմբերի 19-ին անցկացվեց շախմատի 12-րդ օլիմպիադայի դպրոցական փուլը՝ ուսուցիչ Ա. Մարտիրոսյանի նախաձեռնությամբ: Սովորողները տրամաբանական խաղը խաղացին հաճույքով , վերլուծեցին, գտան թիմային աշխատանքի նրբությունները: Նրանք ոգևորված են, չէ՞ որ շախմատի Հայաստանի հավաքականի մարզիչ, աշխարհի չեմպիոն Արշակ Պետրոսյանի արմատները այստեղից են՝ Բարաբաթումից: Թիմն իրոք պատրաստ է քաղաքային փուլին: