Ա հնչյուն-տառի բաց դաս- միջոցառում

Կապանի թիվ 12 հիմնական դպրոցում հոկտեմբերի 24-ին տեղի ունեցավ <<Ա>> հնչյուն-տառի բաց դաս-միջոցառումը: Այս օրը հիշարժան դարձնելու համար հյուր էին եկել աքաղաղը, արևը, աշունը:Դասն անցավ շատ հետաքրքիր: Այն հագեցած էր թեմատիկ նկարներով, պաստառներով, փուչիկներով և այլ գեղեցիկ դիդակտիկ պարագաներով: Աշակերտները գտան դեպի տառերի կախարդական աշխարհը տանող բանալին: Դա մեսրոպյան <<Ա>> հնչյուն- տառն էր: Սա այն դասերից մեկն էր, որն իր ջերմ գրկի մեջ էր առել ամենքին: Վերջում բոլորը վայելեցին <<Ա>> հնչյուն-տառին նվիրված անուշաբույր քաղցրավենիքները: