Ասմունքի մրցույթ

Հրանտ Ոսկանյանի անվան Կապանի թիվ 12 հիմնական դպրոցում հոկտեմբերի 26-ին անցկացվեց ասմունքի հանրապետական մանկապատանեկան հոբելյանական 11-րդ մրցույթը՝ նվիրված Արցախյան ազատամարտին: Մրցույթին մասնակցեցին 5-րդ, 7-րդ և 9-րդ դասարանի աշակերտները, որոնք ասմունքեցին Վ. Դավթյանի <<Ուրեմն զարկ, Արցախ…>> ստեղծագործությունը:
Մրցույթի նպատակն էր բացահայտել շնորհալի դպրոցականներին, զարգացնել նրանց գեղագիտական ճաշակը, դաստիարակել հայրենասիրական ոգով, ճանաչելի դարձնել Արցախյան պատերազմում զոհված հերոսներին և սերմանել նրանց մեջ սեր ընթերցանության հանդեպ:
Ժյուրիի անդամները մեծ ուշադրությամբ հետևում էին կատարումներին և փորձում անաչառ գնահատել ասմունքողներին՝չափանիշներ ունենալով սահուն և առոգանությամբ ասմունքելու կարողությունն ու վարպետությունը: