ՄԵՂՈՒ 2017

Հոկտեմբերի 26-ին Կապանի թիվ 12 հիմնական դպրոցի 3-9-րդ դասարանների այն աշակերտները, որոնք մայրենի լեզվի նկատմամբ ընդգծված հետաքրքրություն ունեն, Կապանի թիվ 6 հիմնական դպրոցում մասնակցեցին <<Մեղու. հայերենը բոլորի համար>> մրցույթին:
Մրցույթին մասնակցելու նպատակը մեկն էր՝ փորձել իրենց ուժերը հայերենում և նորովի նայել այդ հետաքրքիր ու կարևոր առարկային:
Մեղվի պես ժրաջան, էներգիայով լի ու շնորհալի մեր երեխաներին ցանկանանք հաջողություններ և հաղթանակներ…

Ասմունքի մրցույթ

Հրանտ Ոսկանյանի անվան Կապանի թիվ 12 հիմնական դպրոցում հոկտեմբերի 26-ին անցկացվեց ասմունքի հանրապետական մանկապատանեկան հոբելյանական 11-րդ մրցույթը՝ նվիրված Արցախյան ազատամարտին: Մրցույթին մասնակցեցին 5-րդ, 7-րդ և 9-րդ դասարանի աշակերտները, որոնք ասմունքեցին Վ. Դավթյանի <<Ուրեմն զարկ, Արցախ…>> ստեղծագործությունը:
Մրցույթի նպատակն էր բացահայտել շնորհալի դպրոցականներին, զարգացնել նրանց գեղագիտական ճաշակը, դաստիարակել հայրենասիրական ոգով, ճանաչելի դարձնել Արցախյան պատերազմում զոհված հերոսներին և սերմանել նրանց մեջ սեր ընթերցանության հանդեպ:
Ժյուրիի անդամները մեծ ուշադրությամբ հետևում էին կատարումներին և փորձում անաչառ գնահատել ասմունքողներին՝չափանիշներ ունենալով սահուն և առոգանությամբ ասմունքելու կարողությունն ու վարպետությունը:

Ա հնչյուն-տառի բաց դաս- միջոցառում

Կապանի թիվ 12 հիմնական դպրոցում հոկտեմբերի 24-ին տեղի ունեցավ <<Ա>> հնչյուն-տառի բաց դաս-միջոցառումը: Այս օրը հիշարժան դարձնելու համար հյուր էին եկել աքաղաղը, արևը, աշունը:Դասն անցավ շատ հետաքրքիր: Այն հագեցած էր թեմատիկ նկարներով, պաստառներով, փուչիկներով և այլ գեղեցիկ դիդակտիկ պարագաներով: Աշակերտները գտան դեպի տառերի կախարդական աշխարհը տանող բանալին: Դա մեսրոպյան <<Ա>> հնչյուն- տառն էր: Սա այն դասերից մեկն էր, որն իր ջերմ գրկի մեջ էր առել ամենքին: Վերջում բոլորը վայելեցին <<Ա>> հնչյուն-տառին նվիրված անուշաբույր քաղցրավենիքները: