Սպորտը առողջության գրավականն է

Հրանտ Ոսկանյանի անվան Կապանի թիվ 12 հիմնական դպրոցն իր խորին շնորհակալությունն է հայտնում <<Կապանի լեռնահարստացման կոմբինատ>> ՓԲ Ը-ին մեզ նվիրած սպորտային առաջնակարգ գույքի համար, որն ապահովում է ֆիզկուլտուրայի ուսումնական ծրագրի պատշաճ իրականացումը: Ի ուրախություն մեզ, ֆիզկուլտուրայի ուսուցչուհի Լ.Թաթարյանը մասնակցելու է Վանաձորում կայանալիք մարզական խաղերին: Մաղթենք նրան հաղթանակներ՝ Սյունյաց լեռների զորությամբ …

 

 

 

 

 

 

 

 

ՈՒսուցչի թափուր տեղի մրցույթ

2017թ.-ի սեպտեմբերի 22-ին Հրանտ Ոսկանյանի անվան Կապանի թիվ 12 հիմնական դպրոցում տեղի ունեցավ դասվարի և անգլերենի ուսուցչի թափուր տեղերի մրցույթ: Տաթև Մինասյանն ու Ժենյա Խաչատրյանը հաջողությամբ անցան գրավոր և բանավոր փուլերը: Հաջողություն Ձեզ Ձեր մանկավարժական գործունեության ընթացքում, անսպառ նվիրում և վաստակ…..

Ծնողական և աշակերտական խորհրդի նախագահի ընտրություն

Հրանտ Ոսկանյանի անվան Կապանի թիվ 12 հիմնական դպրոցում տեղի ունեցավ ծնողական խորհրդի նախագահի և աշակերտական խորհրդի նախագահի ընտրություն` ըստ սահմանված կարգի , վերջին ընտրությանը առաջադրվել է երկու թեկնածու: Ձայների մեծամասնությամբ հաղթող ճանաչվեց 6-րդ դասարանի աշակերտ Սերյոժա Վեզիրյանը: Ձայներ հաշվող հանձնաժողովը արձանագրեց վեց անվավեր քվեաթերթիկի առկայություն: Նորընտիր նախագահին մաղթում ենք բազում հաղթանակներ…

Շնորհավո՛ր տոնդ,մեր անկախ ու ազատ հայրենի՛ք․․․

Այսօր Հրանտ Ոսկանյանի անվան Կապանի թիվ 12 հիմնական դպրոցում թևածում է ազատության և անկախության ոգին:Աշակերտները իրենց ասմունքով և երաժշտական կատարումներով շնորհավորեցին մեր ազատ հայրենիքի անկախության 26 ամյակը։ Նրանք իրենց տոնական տրամադրությունը փոխանցեցին նաև միջոցառմանը ներկա գտնվող հյուրերին։
Շնորհավո՛ր տոնդ,մեր անկախ ու ազատ հայրենի՛ք․․․