1-ը հունիսի

Կապանի թիվ 12 հիմնական դպրոցի սովորողները հունիսմեկյան տոնական օրն անցկացրեցին իրենց հարազատ օրրանում՝ Բարաբաթումի քաղաքային ակումբում: Բարաբաթում թաղամասի երեխաների ամառային հանգիստն անցնում է բազմաբովանդակ: Այս անգամ երեխաները հանդիպեցին կամավորներ Ժեռոմի և Նիկոլի հետ, որոնք եկել էին համայնքի երեխաների հետ ծանոթանալու և նրանց հետ շփվելու նպատակով: Օտարերկրացիների հետ երեխաների շփումն անցավ հետաքրքիր և բովանդակալից: Երեխաները հնարավորություն ստացան օգտագործել իրենց գիտելիքները օտար լեզվից: Կամավոր հյուրերը երեխաների հետ կազմակերպեցին բազմաթիվ խաղեր` ճանաչողական և ուսուցողական: Օրն անցավ հագեցած և հետաքրքիր: