ՈՒխտագնացություն

2017թ հունիսի 21-ին Կապանի թիվ 12 հիմնական դպրոցի կոլեկտիվը՝ աշակերտների և ծնողների հետ կազմակերպեցին տարեվերջյան ուխտագնացությոն ՝ ուսուցողական-ճանաչողական էքսկուրսիա դեպի «Բղենո Նորավանք», որը գտնվում է Սյունիքի մարզի Բարձրավան գյուղից 3-4կմ արևելք ՝ Որոտան գետի աջ ափին: «Բղենո Նորավանքը» Սյունիքի միջնադարյան վանական համալիրներից է: Ըստ Պատմիչ Ստեփանոս Օրբելյանի, վանքը 10-11-րդ դարերի կառույց է: Հիմնական կառուցապատումները իրականացվել է Ստեփանոս եպիսկոպոսի գլխավորությամբ 936թ. և Գրիգոր Ա Աշոտյան արքայի օրոք 1062թ.: Վանքը պատահաբար հայտնաբերել է գրող Ակսել Բակունցը 1932թ.: 970թ մահացել է Ստեփանոս եպիսկոպոսը և թաղվել եկեղեցու բակում: Այստեղ է արտագրվել և նկարազարդվել այսպես կոչված «Էջմիածնի ավետարանը»:Վանքի դիմաց եղել է բորոտանոց, ուր հավաքվել են բազմաթիվ հիվանդներ: Վանքը բազմիցս վերանորոգվել է, բայց մեզ է հասել կիսավեր վիճակում: «Բղենո Նորավանքը» հայ ճարտարապետության մեջ առանձնանում է իր ավարտուն սյուժետային պատկերաքանդակներով և հատակագծի յուրօրինակ հորինվածքով: Այն Աղթամարի Ս. Խաչ եկեղեցուց հետո Հայաստանում եզակի կառույց է: Վանքի վերջին վերանորոգումը իրականացվել է1959-1962 թթ.: Այնտեղ մեզ ջերմ ընդունեց Բարձրավան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն պարոն Հովհաննիսյանը, որը հետաքրքիր պատմական տեղեկություններ հաղորդեց վանքի և տեղանքի վերաբերյալ:Բոլոր ներկաները աղոթեցին, միահամուռ հնչեցրեցին «Հայր մերը» առ Աստված և մոմեր վառեցին:Այցելեցին Բարձրավան գյուղ, որտեղից երևում էր Սյունյաց աշխարհի գեղատեսիլ լեռներն իրենց ողջ հմայքով, բացվում էր Որոտանի կիրճի չքնաղ տեսարանը: Կազմակերպվեցին հետաքրքիր խաղեր ,ճաշկերույթ : Օրը հագեցած էր հաճելի տպավորություններով և բարձր տրամադրությամբ: