Հիշատակի օր

07.12.2016թ. <<Հր. Ոսկանյանի անվան Կապանի թիվ 12 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ում նշվեց Սպիտակի երկրաշարժի հիշատակի օրը: Ավերիչ երկրաշարժի հետևանքով տասնյակ հազարավոր մարդկանց նահատակման հիշատակին կազմակերպվեց մոմավառություն: Երկրաշարժի ավերիչ հետևանքների, տարահանման և պատսպարման, աղետներին դիմակայելու կարողությունների զարգացման նպատակով զեկուցումով հանդես եկավ դպրոց ՊՈԱԿ-ի ԱՌՆ և ԱԻ խորհրդի ղեկավար, դպրոցի տնօրեն՝ Ա.Ավանեսյանը: