Մասնագիտական կողմնորոշում

Մասնագիտական կողմնորոշման ժամանակացույց Մասնագիտական կողմնորոշման ժամանակացույց25.04.

Մասնագիտական կողմնորոշում

08.05.2018թ. Կապանի թիվ12 հիմնական դպրոցի բարձր դասարանցիները ուսուցիչների հետ միասին կազմակերպեցին ճանաչողական այց Հիդրոմետ ծառայության Կապանի օդերևութաբանական կայան՝ ծանոթանալու կայանում իրականացվող աշխատանքներին և օդերևութաբանի մասնագիտությանը: Տարածքում գտնվող հին ու նոր սարքերի՝ հողի և օդի ջերմաչափերի, տեղումնաչափի, քամու արագաչափի օգնությամբ այցելուները դիտարկեցին եղանակային ցուցանիշները և ծանոթացան տվյալների մշակման և հաղորդման գործընթացին: Ամենահետաքրքիրը մթնոլորտային ճնշման չափման սարքի՝ բարոմետրի աշխատանքին ծանոթանալն էր . . . Օրն անցավ արդյունավետ: Տնօրեն Ա.Ավանեսյան

Մասնագիտական կողմնորոշում

08.05.2018թ.:Մարիլայում ենք: Նորագույն, մեզ համար խիստ ժամանակակից սարքավորումներ, մոտեցումներ, տեխնոլոգիաներ, հաճախակի ժպտացող կենտրոնացած դեմքեր . . . մասնագետներ, մասնագիտություններ: Դիմավորեցին, մանրամասն և հաճույքով ծանոթացրին աշխատանքներին, կաթնամթերքի և մսամթերքի արտադրամասերին, արտադրանքին, ապա՝  հյուրասիրեցին, որի համար հայտնում ենք մեր երախտագիտությունը: Շարունակվում է գործընկերային արդյունավետ համագործակցությունը ՎՎ Հայաստան Տարածքային Ծրագրի Կապանի մասնաճյուղի աշխատակեցների հետ : Շնորհակալություն . . . Օրն անցավ ձեռքբերումներով . . . Տնօրեն Ա.Ավանեսյան

Մասնագիտական կողմնորոշում

20.04.2018թ Կապանի թիվ 12 հիմնական դպրոցում անցկացվեց մասնագիտական կողմնորոշման դասընթաց <<Ես և ժամանակը: Ինչպես պլանավորել, ինչպես նախագծել հետագա անելիքները>> թեմայով: Այն ուներ մեկ նպատակ՝ անձի կյանքում մասնագիտություն ընտրելու անհրաժեշտության հիմնավորումը և նրա կարևորության, նշանակության գիտակցության ձևավորումը: Ժամանակը չի սպասում… Գործնականում կատարվեց <<Կարծրատիպեր>> վարժությունը: Երկու խմբերն էլ դիմանկարներ հավաքածուից կարողացան ընտրել միայն մեկական ճիշտ պատասխան: Կարծրատիպերը խանգարեցին հայտնաբերել մյուս վեց մասնագիտությունները: Դասը վարեց տնօրեն Ա. Ավանեսյանը

Մասնագիտական կողմնորոշում

05.04.2018թ. մասնագիտական կողմնորոշման դասընթացը ընդգրկում էր <<ՀՀ կրթության ոլորտի օրենսդրությունը>> և <<Մասնագիտական կրթությունը ՀՀ-ում >> թեմաները: Դասընթացից հետո որպես գործնական աշխատանք լրացվեց  Կլիմովի թեստը, որի օգնությամբ կարելի է տարբերել մարդկանց տիպերն ու մասնագիտությունների հինգ համադրությունները:  Դրանք  են՝ 1. մարդ-մարդ 2. մարդ-բնություն 3. մարդ-տեխնիկա 4. մարդ-ստեղծագործական կերպար 5. մարդ-նշանային համակարգ: Հակումների, նախասիրությունների և արտահայտված որակների մեծ մասը համընկնում էր սովորողների լրացրած թեստի արդյունքներին: Կատարվեց խմբային աշխատանք հստակեցվեց մասնագիտությունների մոտավոր ընտրությունը: Հաջորդ փուլում կլինի անհատական աշխատանք՝ յուրաքանչյուրի հետ, ծնողների ներկայությամբ:  Դասը վարեց տնօրեն Ա. Ավանեսյանը

Մասնագիտական կողմնորոշում

Կապանի թիվ 12 հիմնական դպրոցում կայացած մասնագիտական կողմնորոշման դասընթացը <<Կարիերայի ուղղորդման էլեկտրոնային համակարգ>>-ն էր: Մասնագիտական կողմնորոշման աշխատանքների արդյունքը մասնագիտական ինքնորոշումն է, իսկ մասնագիտական դաստիարակության նպատակն է սովորողների մեջ ձևավորել պատասխանատվության, պարտավորվածության զգացում, ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողություններ:            Որպես գործնական աշխատանք Ջ.Հոլլանդի թեստի լրացումն էր և արդյունքների ամփոփումը:

 

Մասնագիտական կողմնորոշում

2017թ. դեկտեմբերի 4-ին Հրանտ Ոսկանյանի անվան թիվ 12 դպրոցում տեղի ունեցավ հերթական մասնագիտական կողմնորոշման դասընթաց, որը նպատակաուղղված էր հաջորդական քայլեր մշակելու ձևավորմանը: Գործնական աշխատանքի միջոցով մասնակիցները ձեռք բերեցին վերլուծելու, դասակարգելու, պլանավորելու և կշռադատելու հմտություններ:

Դասն անցավ արդյունավետ:

Դասընթացավար Ա.Մարտիրոսյան

 

 

 

 

 

Մասնագիտական կողմնորոշում