Անակնկալները շարունակվում են

Բարությունն ու կամեցողությունը Ծննդյան տոներին բնորոշ հատկանիշներ են: Այս տարեմուտին ևս մեր կողքին են մեր հովանավորները:ՎՎ Հայաստան ՏԾ այս տարի ևս մեր դպրոցի երեխաների համար նույնպես անակնկալ մատուցեց՝ թատերական ներկայացում, տոնական նվերներ՝՝ապահովելով գեղագիտական դաստիարակության և կամեցողության բարձր արժեքներ: Սովորողներին նաև անակնկալ էր պատրաստել ծնաղական համայնքը: Ծնողական խորհրդի նախագահ Ա. Սողոմոնյան: Շնորհակալություն…

Ամանորյա հեքիաթ-2018

2017թ, դեկտեմբերի 22- ին տոնական տրամադրությունը թևածում էր հաստատությունում;Տարրական դպրոցի սաները երջանիկ և զվարթ էին,մեծերը յուրովի էին՝ իրենց ելույթներով, մտածողությամբ, հյուրերը՝ տպավորված,,, Ձմեռ Պապու և Ձյունանուշի ներկայությությունը հիացմունք էր պատճառել բոլորին…

2017թ. դեկտեմբերի 13-ին Հրանտ Ոսկանյանի անվան Կապանի թիվ 12 հիմնական դպրոցը հյուրընկալել էր Ամերիկայի Լոս Անջելես քաղաքից կամավոր Վարագ Ղազարյանին, որը Կապանում էր Արկ հասարակական կազմակերպության հրավերով: Դպրոցականները անգլերենով շփվեցին կամավորի հետ, ծանոթացրեցին նորատունկ ծառերի և ջերմոցի աշխատանքներին, սովորեցին և նաև սովորեցրեցին:
Հաստատության տոնածառի լույսերը վառեցին Վարագի հետ միասին, վարեցին հետաքրքիր զրույցներ և ցուցադրեցին իրենց հմտությունները՝ միասին պարելով հայկական ծիսական <<Ծաղկաձորի>> պարը:
Օրն անցավ անչափ արդյունավետ:

մասնագիտական կողմնորոշում

2017թ. դեկտեմբերի 4-ին Հրանտ Ոսկանյանի անվան թիվ 12 դպրոցում տեղի ունեցավ հերթական մասնագիտական կողմնորոշման դասընթաց, որը նպատակաուղղված էր հաջորդական քայլեր մշակելու ձևավորմանը: Գործնական աշխատանքի միջոցով մասնակիցները ձեռք բերեցին վերլուծելու, դասակարգելու, պլանավորելու և կշռադատելու հմտություններ:
Դասն անցավ արդյունավետ:

Օլիմպիադա — 2017

<<Հր. Ոսկանյանի անվան Կապանի թիվ 12 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ում շարունակվում է իրականացվել թեմատիկ, տնօրինության կողմից գրավոր աշխատանքների, առարկայական դպրոցական փուլի օլիմպիադաները… …Եկել է <<քարերը հավաքելու>> ժամանակը…

Բաց դաս մայրենիից

2017թ նոյեմբերի 23-ին Կապանի թիվ 12 հիմնական դպրոցի IV դասարանում տեղի ունեցավ բաց դաս մայրենիից: Դասի թեման էր Լ.. Սարգսյանի <<Հայոց ուսուցիչ>> բանաստեղծությունը: Դասի նպատակն էր զարգացնել սովորողների սեփական միտքը գրագետ արտահայտելու և սովորածը գործնականում կիրառելու կարողությունները, դաստիարակել հարգալից վերաբերմունք ուսուցչի, դպրոցի նկատմամբ: Դասը հագեցած էր անհրաժեշտ պարագաներով: Այն անցավ արդյունավետ: Դասվար՝ Ս. Միրզոյան:

Աշուն 2017

14.11.2017թ. Հրանտ Ոսկանյանի անվան Կապանի թիվ 12 հիմնական դպրոցում մրգահանդես է՝ առատ ու բարեբեր, այս տարվա աշնան նման ակնահաճո, խորհրդավոր, ջերմ… Տարրական մասնախմբի հերթական սպասված միջոցառումն է՝ ասմունքով, երաժշտությամբ, թույրիթույր ծաղիկներով ու գույներով, հազարաբույր երանգներով… <<Ղափամա>> -ն վերջն էր … Ի՜նչ սիրուն ես աշուն…